ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Հոգնածությունը հոգ չէ այլևս
Գերհոգնածությունը զբաղված կանանց մոտ համաճարակի պես մի բան է: Բայց համաձայնիր` պատճառները բացահայտելու դեպքում հնարավոր կլինի վերականգնել կորցրած էներգիան: Ե՞րբ ես վերջին անգամ ոգևորությամբ ցատկել անկողնուց: Չ՞ես հիշում Գուցե խնդիրնե՞ր ունես աշխատավայրում կամ անձնական կյանքում կամ էլ` անծայր պարտականությունների մի ցա՞նկ է կուտակվել գլխիդ: Դրան գումարվում է անքնությունը, և արդյունքում երբեք լիարժեք չես հանգստանում:
Այս բոլոր խնդիրների բացատրությունը տալիս է գիտությունների դոկտոր, կանանց առողջության հարցերով փորձագետ Հոլի Ֆիլիպսը` Cosmo-ին ներկայացնելով իր երիտասարդ այցելուների հավերժական գանգատը. «Ինչու եմ այսքան հյուծված»:
Ամբողջ ցերեկը վազվզում եմ, սակայն գիշերը չեմ կարողանում քնել. ինչո՞ւ
Երանի~ հնարավոր լիներ մեկ նախադասությամբ բացատրել դա իմ «անքուն» այցելուներին: Սակայն ցերեկային հոգնածությամբ ուղեկցվող անքնությունը մի շարք պատճառներ կարող է ունենալ: Դրանցից են թույլ սննդակարգը և չախտորոշված ֆիզիկական վիճակը: Պատճառ կարող է հանդիսանալ նաև գերծանրաբեռնված կյանքը, որ այսօր վարում են երիտասարդ կանայք:
Ի՞նչ է տեղի ունենում. օրվա մեջ աշխատավայրում անընդհատ լարված պահեր ես ունենում, դրան գումարվում են անձնական կյանքի պարտավորությունները, ժամադրությունները: Իրավիճակից կախված` տարբեր էմոցիաներ ես ապրում, ինչն էլ հանգեցնում է էներգիայի վատնման:
Գիտեմ` տրամաբանական չէ թողնել աշխատանքը կամ անտեսել անձնական կյանքը: Պարզապես գրաֆիկից որոշ բաներ կրճատիր, որպեսզի մեջտեղից չկիսվես: Ինքդ քեզ խոսք տուր, որ շաբաթվա մեջ բաց կթողնես գոնե մեկ կամ երկու միջոցառում ու կհրաժարվես ամենօրյա որևէ ավելորդ պարտականությունից: Նույնիսկ այդ փոքր փոփոխություններից տարբերություն կզգաս:
Իսկ ազատ ժամանակդ տրամադրիր երաժշտությանը, զբոսանքին կամ ուղղակի պասիվ հանգիստ կազմակերպիր: Այսինքն` արա այն, ինչը կօգնի օրվա մեջ հանգիստ շնչել, իսկ երեկոյան` խաղաղ ննջել:
Ես հանգիստ քուն եմ մտնում, բայց գիշերվա ժամը 3-ին արթնանում եմ ու այլևս չեմ կարողանում քնել: Ինչպե՞ս վերացնեմ այդ սովորությունը...
Հաճախ պատճառը կարող է արտաքին լինել. օրինակ` դրսի աղմուկը կամ համակարգչի լույսը: Հետո, երբ արդեն աթնանացել ես, անհանգիստ մտքերը սկսում են տանջել քեզ, և արդյունքում դժվարանում ես կրկին քուն մտնել:
Բայց խնդիրն անլուծելի չէ: Նախ` ծածկոցի տակ մնա ու որևէ հաճելի բանի վրա կենտրոնացիր: Եթե 20 րոպեից ավել է տևում արթուն վիճակը, անկողնուց վեր կաց և գնա ուրիշ սենյակ: Ոչ շատ ակտիվ զբաղմունք ընտրիր, ինչպես օրինակ` ընթերցանությունը: Ի վերջո, նորից հոգնածություն կզգաս: Դրանից հետո կարող ես նորից ննջարան վերադառնալ:
Այնպես արա, որ արթնանալու հավանականությունը նվազի: Մինչև չզգաս, որ թմրած ես, անկողին մի' մտիր: Ցերեկվա ժամը 4-ից հետո դադարիր կոֆեին օգտագործել: Ննջարանում ամեն ինչ այնպես դասավորիր, որ որևէ աղմուկ կամ լույս չարթնացնի քեզ (մուգ վարագույրներ կախիր կամ աչքերի դիմակ օգտագործիր):
Ինչո՞ւ է սթրեսն ինձ ուժասպառ անում
Երբ սթրես եք տանում, օրգանիզմն ավելի շատ կորտիզոլ հորմոն է արտադրում: Կորտիզոլը էներգիայի փունջ ու զգոնություն է հաղորդում զգայարաններին` ճգնաժամի դեմ պայքարելու համար, ինչից հետո արդեն օրգանիզմը կարող է հանգստանալ:
Իսկ երբ սթրեսի մեջ լինելու ընթացքը երկարում է, օրգանիզմն անընդհատ կորտիզոլ է դուրս հանում, և լիցքաթափվելու հնարավորությունը հավասարվում է զրոյի: Անդադար լարվածության մեջ լինելը կարող է հյուծել օրգանիզմը:
Սթրեսը նաև անուղղակի կերպով կարող է թուլություն առաջացնել. այն ստիպում է մոռանալ մարզասրահների ու ռեստորանների, այսինքն` մարզվելու և սնվելու մասին. երկու կարևորագույն բան, որոնցից երբեք չպետք է հրաժարվես հոգնածության դեպքում: Չէ՞ որ դրանք էնեգիայի աղբյուր են: Ուրեմն գերհոգնածությունից խուսափելու համար աշխատիր 20-րոպեանոց ընդմիջումներով ու ընթացքում ճաշակիր առողջ սնունդ, ասենք, յոգուրտ: Տարբերություն հաստատ կզգաս:
Արդյո՞ք մթերքներն ու խմիչքը կարող են էներգիան կլանել
Միանշանակ: Մեծ վնաս են հասցնում կոֆեին պարունակող ըմպելիքները, ինչպես օրինակ` սուրճը և թեյը: Համաձայն եմ` առավոտյան սուրճն առույգություն է հաղորդում, սակայն 2 ժամ անց արդեն դրա պակասը կարող է թուլություն առաջացնել` քեզ գցելով կոֆեինային կախվածության մեջ:
Քաղցր պարունակող և բարձր կարբոնատներով սնունդը նույնպես նմանատիպ ազդեցություն ունի: Փքաբլիթների վրա հարձակվում ես ու ախորժակով ուտում, բայց ժամեր անց արյան մեջ շաքարի տոկոսը բարձրանում է` ավելի մեծ պահանջ առաջացնելով:
Նույն ազդեցությունն ունի ալկոհոլը: Մեկ կամ երկու բաժակ խմում ես, ու կյանքը խրախճանք է թվում, բայց ալկոհոլը դեպրեսանտ է, այնպես որ որոշ ժամանակ անց կրկին կարող ես թոշնել:
Ինչպե՞ս խուսափել խնդրից. կայուն էներգիա ունենալու համար օրական երեք բաժակից ավել սուրճ, կոլա կամ թեյ մի' խմիր, այն էլ` մինչև ցերեկվա ժամը չորսը: Խուսափիր օրվա մեջ երկու տեսակի խմիչք օգտագործելուց, քաղցրի և սպիտակ հացի փոխարեն կանաչեղեն և պրոտեիններով հարուստ սնունդ ընդունիր:
Արդյո՞ք առողջական վիճակը կարող է թուլություն առաջացնել
Այո': Եթե վահանաձև գեղձի հետ խնդիրներ ունեք, թուլությունն անխուսափելի է: Լուրջ պատճառ կարող է լինել նաև սակավարյունությունը: Սեզոնային ալերգիաները նույնպես կարող են թուլություն առաջացնել: Եթե քնելու, սնվելու և սթրեսային սովորույթները հաղթահարելուց հետո դեռևս թուլություն ես զգում, ուրեմն բժշկի դիմիր` ախտորոշում անցնելու համար:
Ցիկլի ժամանակ ամբողջությամբ հյուծվում եմ. ի՞նչն է պատճառը
Դա հորմոնային խնդիր է: Ցիկլից մեկ շաբաթ առաջ օրգանիզմում առկա պրոգեստերոնի մակարդակը նվազում է, ինչը կարող է անհանգիստ քուն առաջացնել: Ընթացքը սկսվելուց հետո արդեն իսկ քնի լուրջ պակաս ես զգում, իսկ կողմնակի ազդեցությունները, ինչպես ջղաձգությունն ու դյուրագրգռությունը, ավելի են բարդացնում իրավիճակը: Քնելուց առաջ ջղաձգությունը թուլացնելու համար հակաբորբոքային ընդունիր:
Ութժամյա գիշերային քնից հետո անգամ հոգնածությունս չի անցնում. որքա՞ն է հարկավոր քնել
Չափահասները սովորաբար պետք է 7-8 ժամ քնեն, բայց կան մարդիկ, ովքեր միայն 8-9 ժամ քնելուց հետո են հանգստանում,իսկ ոմանք էլ` ընդամենը 5: Քնելու քո ժամաչափը սահմանելու համար հետևյալ փորձարկումն արա. մեկ շաբաթ անընդմեջ գիշերը ութ ժամ քնիր: Ոչ մի կերպ չխախտես այդ ռեժիմը` փորձելով դուրս գնալ կամ հեռուստացույց դիտել: Շաբաթվա վերջին գիշերը զարթուցիչ չմիացնես` ստուգելու, թե երբ է մարմինդ կամովի արթնանում: Եթե ստացվի` ընդամենը 5-6 ժամ ես քնել, ուրեմն դա է քո չափը: Իսկ եթե 9-10 ժամ քնած մնաս, ուրեմն առույգ լինելու համար քեզ այդքան էլ հարկավոր է քնել:
Արդյո՞ք հնարավոր է չափից շատ քնած մնալ
Ո'չ. երբ օրգանիզմն արդեն հանգստացել է, մարդն արթնանում է: Ա ՛յ, հնարավոր է անկողնում երկար պառկած մնալ: Ժամանակի ընթացքում այս անշարժ վիճակը կարող է սրտային հիվանդությունների և դիաբետի պատճառ դառնալ: Մի բան էլ. եթե հոգնած չես, անկողնում երկար մնալը գլխացավ կառաջացի. ուղեղում սերոտոնինի արտադրությունը փոխվում է: Կարիք չկա օրը ցերեկով քեզ տանջել անկողնում կամ գիշերային սովորական ժամերից ավել քնել: Լավ կլինի` բժշկի դիմես: Երկար քունը կարող է դեպրեսիայի նշան լինել:
Կարո՞ղ եմ քնաբեր կամ կողմնակի միջոցներ ընդունել հանգստանալու համար
Փորձիր հեռու մնալ քնաբերներից: 14 օրից ավել օգտագործելու դեպքում դրանք կարող են կախում առաջացնել:Իհարկե, կան հաբեր, որոնք օգնում են, սակայն դրանք չի կարելի գործածել այլ դեղամիջոցների հետ զուգահեռ և հատկապես` ալկոհոլի հետ: Միանշանակ պետք է խորհրդակցել բժշկի հետ:Կարող ես օգտագործել բուսական ծագման դեղամիջոցներ կամ որոշ բույսերի թուրմեր: Սակայն սա նույնպես բժշկի գիտությամբ:
Թույլատրելիների շարքը
Օգտվիր այս «շտապօգնություններից», եթե ուզում ես ոչ միայն արթուն մնալ, այլև` առույգ:
1. Դառը շոկոլադ
Դառը շոկոլադն ավելի շատ կոֆեին է պարունակում, քան կաթնային շոկոլադը: Չորս սալիկ, և կմոռանաս քնի մասին:
2. Էսպրեսսո
Մեկ բաժակ էսպրեսսոն նույն կոֆեինն է պարունակում, որքան սովորական սուրճը:
3. Էներգետիկ ըմպելիք
Օրական մեկ էներգետիկ ըմպելիքը շատերի համար նորմալ է: Սակայն չպետք է չարաշահել և օգտագործել ալկոհոլի հետ:
4. Ռոք
Տեսած կլինես, թե ինչպես են սպորտային թիմերի հիմները ոգևորում ամբոխին: Նույն էներգիան կարող է հաղորդվել քեզ, եթե լսես ռոքային կամ հիփ-հոփ որևէ գլուխգործոց:
5. Ինչու՞ է ոչ սննդարար սնունդը «քամում» քեզ
Ահա թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ էներգիա հավաքելու համար հակվում ես քաղցրին ու ածխաջրերին:
Ա. Քաղցր, ցածր կալորիայով սնունդ ընդունելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է` անմիջապես էներգիա հաղորդելով, բայց նաև խթանելով ինսուլինի արտադրությունը:
Բ. Չափազանց շատ ինսուլինի քանակությունն արյան մեջ հանկարծակի անկման է տանում շաքարի մակարդակը` առաջվանից նույնիսկ ավելի թուլացնելով օրգանիզմը և նորից քաղցրի ու անառողջ սննդի պահանջ առաջացնելով:
Կարդացեք նաև
Նորվեգիայի Բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի գիտնականները հայտնել են՝ ինչպես նվազագույնի հասցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում: Այս մասին հայտնում է newsyou.info-ն...
Ամերիկյան մի քանի համալսարանների գիտնականներ միավորվել են՝ պարզելու համար, թե որքանով է նստակյաց կյանքը վտանգավոր մարդու համար եւ օրական միջինը քանի ժամ է կարելի (քունը չհաշված)...
Կանգնած աշխատելը ո՛չ միայն օգնում է կալորիաներ այրել և կանխել ճարպակալումը, այլև բարելավում է ուշադրության կենտրոնացումը և ճանաչողական գործառույթները, բարձրացնում աշխատողի արտադրողականությունը...
Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի...
Երկարատև հերթափոխային աշխատանքը կարող է վտանգել մարդու կյանքը՝ պարզել են գիտնականները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of the American Medical Association ամսագրում...
Քառասունն անց մարդիկ աշխատանքի լավ արդյունքներն են ցույց տալիս, երբ աշխատում են շաբաթը երեք օրից ոչ ավելի։ Այդ մասին ասված է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ, որին...
The Hindustan Times-ի փոխանցմամբ՝ Օհայոյի համալսարանի աշխատակիցներն անցկացրել են երկու առանձին հետազոտություն: Նրանք եզրակացրել են, որ այն գործընկերները, ովքեր ի պաշտոնե չափավոր ցածր...
Փորձագետների կարծիքով՝ ղեկավարի համար հաջողության բանալին սեփական առաջադեմ մտածողության նկատմամբ հավատը և կոլեկտիվում վստահության մթնոորտ ձևավորելն է: Հոդվածը տպագրվել է Organizational Behavior and Human Decision...
Բրյուսելի ազատ համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի հոգեբանների թիմը պարզել է, որ եթե մարդուն հրամայում են ինչ-որ բան անել, նա իրեն ավելի պակաս պատասխանատու է զգում, հայտնում է MED Daily-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն